Հայերեն   English   Русский  
���������� ��������
Ամերիկյան Time ամսագրի ամենամյա վարկանիշը բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Ընթերցողների վարկածով «Տարվա մարդ» դարձել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն բեն Սալման Ալ Սաուդը: 32-ամյա արքայազնի օգտին, որն հայտնի է հիմնականում որպես կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկ, քվեարկել է ընթերցողների 24% -ը: Գրում է Spletnik.ru-ն:
Time ամսագիրը հերքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ամսագրի խմբագրությունն իրեն առաջարկել է կրկին տարվա մարդ հռչակել: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times պարբերականի վարկածով տարվա մարդ է ճանաչվել: Գրում է Russian.rt.com-ը:
Ամերիկյան Time ամսագիրը երկրի 45-րդ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին տարվա մարդ է ճանաչել: Ամսագիրը Դոնալդ Թրամփին «Ամերիկայի մասնատված նահանգների նորընտիր նախագահ» է անվանել: Գրում է Gazeta.ru.-ն:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ամերիկյան Time ամսագրի ընթերցողների վարկածով տարվա մարդ է ճանաչվել: Նարենդրա Մոդիի օգտին քվեարկել է ընթերցողների 18%-ը: Գրում է Gazeta.ru.-ն:
Այս տարի ամերիկյան Time ամսագրի վարկանիշով Տարվա մարդ կոչմանը կարող է արժանանալ 8 անձ, որոնց թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տրանսգենդեր Քեյթլին Ջեները և “Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Գրում է Cosmo.ru.-ն:
Բրիտանացի վիրաբույժներին հաջողվել է տեսողության խնդիրներ ունեցող տարեց մի տղամարդու բիոնիկ աչքեր փոխպատվաստել: Այդ վիրահատությունը 4 ժամ է շարունակվել: Այն իրականացվել է Մանչեսթերի թագավորական հիվանդանոցում: Գրում է Vest.ru-ն:
Բրիտանական Times-ը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչել: Հրատարակության կայքում նյութը հրապարակվել է «Կինը, որը պետք է մեզ վտանգավոր տղամարդկանց աշխարհում» վերնագրով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: