Հայերեն   English   Русский  
Միլլի մեջլիս
Ադրբեջանի Միլլի մեջլիսը երեկ հատուկ նիստում հայտարարել է ինքնարձակման մասին: Օրենսդիր մարմնի պատգամավորների որոշումն ընդունվել է իշխող կուսակցության՝ երկրի ղեկավարի բարեփոխումների քաղաքականությանն օժանդակելու նպատակով խորհրդարանն արձակելու նախաձեռնությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, այսօր Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան Միլլի մեջլիսի (խորհրդարան) լիագումար նիստում ելույթ ունենալիս ասել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացքում անցած տարվա վերջից, ինչպես նաև ընթացիկ տարում որոշակի աշխուժություն է նկատվում:
Բաքվի «Թրենդ» գոծակալությունը, հղում անելով Ադրբեջանի Միլլի մեջլիսին, տեղեկացնում է, որ փոխվում են Ադրբեջանի մի շարք խորհրդարանական կոմիտեների լիազորությունները: Դա նախատեսված է «Միլլի մեջլիսի կոմիտեների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններում:
Ադրբեջանի միլլի մեջլիս (խորհրդարան) ներկայացվել է օրինագիծ՝ երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Փոփոխությունները ենթադրում են տուգանքների ավելացում և վերաբերում են, մասնավորապես, «զրպարտություն» (147-րդ) և «վիրավորանք» (148-րդ) հադվածներին, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատավակն գործակալությունը:Այսպես՝ 147-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսվող հրապարակային հայտարարություններում, ԶԼՄ-ներում կամ ինտերնետում այլ անձի պատիվը, արժանապատվությունը վարկաբեկող կամ հեղինակությանը վնասող ...
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ում դեմ պատիժ է սահմանվել մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, պատրաստվում է խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Փայլանը նշեց, որ այս պահին պատրաստվում է Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումը:
Ադրբեջանի միլլի մեջլիսում (խորհրդարան) պատրաստվում է «Խոջալուի ողբերգության» վերաբերյալ օրինագիծ: Այս մասին հայտարարել է միլլի մեջլիսի վարչության պետ Նիզամի Սաֆարովը:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարան) աշնանային նստաշրջանի առաջին նիստին «ինտերնետն ու սոցիալական մեդիան փակելու» կոչեր են հնչել, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Ադրբեջանում մեկնարկել է Միլլի մեջլիսի՝ խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին հերթական ակտի իրագործումը:
Ադրբեջանի Միլլի մեջլիսում` խորհրդարանում, ընդունված համաներման մասին օրինագիծը` նվիրված Հանրապետության օրվան, համաձայն իրավապաշտպանների գնահատականի, չի տարածվի քաղբանտարկյալների վրա, հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը:
Այսօր Ադրբեջանի Միլլի մեջլիսում կայացած հատուկ նիստը ընթացքում ընդունվել է «Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ համաներման հայտարարման մասին » օրինագիծ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: