«Եթե չլինեին մրցավարական կոպիտ սխալները, մեդալների քանակն ավելի շատ կլիներ»,- ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արդյունքները: