Հայերեն   English   Русский  
Հունաստան
Կդառնա՞ արդյոք Եկատերինա Սակելլարոպուլուն Հունաստանի առաջին կին նախագահը: Այդ երկրի խորհրդարանը հունվարի 22-ին կանցկացնի Պետական խորհրդի՝ գերագույն վարչական դատարանի նախագահի թեկնածուի քվեարկության առաջին փուլը, այն թեկնածուի, որին առաջադրել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, տեղեկացնում է euronews-ը:
Դեկտեմբերի 23-ի առավոտյան հրկիզվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքի թուրքական հյուպատոսարանում աշխատող դիվանագետներից մեկի մեքենան:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ:
Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 6-ին այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից նոյեմբերի 5-ին տրվել է պաշտոնական ընթրիք:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ:
Դոկտոր, Սալոնիկի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Թոմաս Գերասիմիդիսը և նրա խմբի անդամները հրապարակել են երկարամյա հետազոտության արդյունքները, որի շրջանակներում գիտնականները փորձել են բացահայտել Ալեքսանդր Մակեդոնացու մահվան հնարավոր պատճառը: REGNUM գործակալությունը հաղորդում է այդ հետազոտության արդյունքները՝ հղում անելով Greek Reporter թերթին:
Հունաստանում ուշադրությամբ հետևում են Սիրիայի Թուրքիայի կողմից սկսված «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն ուղղված է տեղի քուրդ զինյալների դեմ։
Հունաստան-Կիպրոս-Եգիպտոս եռակողմ ձևաչափով անցկացվող 7-րդ գագաթնաժողովն ուղղված է լինելու Միջերկրական ծովի արևելքի էներգետիկ ռեսուրսներից Թուրքիայի օգտվելուն խոչընդոտելուն: Այս մասին գրում է թուրքական «Hurriyet» թերթի կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: