Հայերեն   English   Русский  
Հայաստանի ֆուտբոլի հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին:
Հանրապետության տարածքում՝Դեկտեմբերի 21-ից 25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էական փոփոխություն չի կրի:
Պատահականություն է, թե ոչ, բայց վերջին տարիներին հենց ձմռանն են նկատվում ազգայնական հողի վրա Ստամբուլի հայերի վրա հարձակումների ու սպանությունների դեպքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Գևորգ Պետրոսյանը: «Ցավալի վիճակագրությունը կարելի է սկսել 2007 թվականի հունվարի 19-ին Դինքի սպանությամբ, ապա հիշել նաև Ստամբուլի Սամաթիա թաղամասում բնակվող տարեց հայուհիների սպանություններն ու հարձակումները 2012-ի դեկտեմբերին և 2013-ի հունվարին: Վերջին դեպքն էլ այս տարվա փետրվարի 6-ին էր, իսկ թիրախում կրկին ...
Ամոթալի վերջաբան. այսպես կարելի է բնութագրել Հանրապետական մարզադաշտում կայացած Հայաստան -Ալբանիա հանդիպումը:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողները Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելու են սերբերին, իսկ երեք օր անց՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդունելու են դանիացիներին:
Հուլիսի 25-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի հավաքականները:
Ամեն տարի բրիտանական տրանսֆերային ընկերությունը ներկայացնում է ֆուտբոլիստների, ազգային հավաքականների, ակումբների տվյալ տարվա տրանսֆերային արժեքը: 2015-ին Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկված 23 ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմել է 29, 79 մլն ֆունտ ստեռլինգ: Հարևան երկրներից մենք զիջում ենք միայն Թուրքիային (143,40 մլն): Ինչ վերաբերում է Ադրբեջանին և Վրաստանին, ապա նրանց ազգային հավաքականների տրանսֆերային արժեքները, համապատասխանաբար, 7,88 և 24,44 մլն ֆունտ ստեռլինգ են կազմում:
Շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, հայ մարզասերների ուշադրության կենտրոնում էր ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա երևանյան հանդիպումը: «Եվրո-2016»-ի 5-րդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը 2:3 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հավաքականին։
Հունիսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, հյուրընկալելով Պորտուգալիայի հավաքականին, կանցկացնի «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը:
2014-ի փետրվարի 28-ից հինգ տարվա ընդմիջումից հետո Հայաստանի ազգային հավաքականը գլխավորեց արտասահմանցի մարզիչ՝ Բեռնար Շալանդը: Շալանդի նորամուտը Հայաստանի հավաքականում սկսվեց Արաբական Միացյալ Էմիրությունների նկատմամբ տարած հաղթանակով: Բայց դա նրա առաջին ու վերջին հաղթանակն էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: