Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը ավելացրեց կովի սպանդի համար հասանելիք պատիժը` յոթ տարվա ազատազրկումը փոխարինելով ցմահ ազատազրկմամբ:Միևնույն որոշման համաձայն, ցանկացած մեկը, որը կտեղափոխի կովերին սպանդանոց, ևս կկրի պատիժ` մինչեւ 10 տարվա ազատազրկում:Կովերը համարվում են սրբազան կենդանիներ հինդու մեծամասնություն ունեցող Հնդկաստանում, եւ նրանց սպանդն անօրինական է:«Կովը պարզապես կենդանի չէ. Այն տիեզերական կյանքի խորհրդանիշն է», - ասել է երկրի արդարադատության նախարարը` օրենքի քննարկման ...