Չեխիայի հավաքականի, Դորտմունդի «Բորուսիայի» եւ անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Բերգերը չի ժամանի Երևան, որտեղ պետք է մասնակցեր լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված ընկերական խաղին: Այդ մասին հայտնի դարձավ NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանին: