Անցյալ ամբողջ շաբաթն առևտրականները բողոքի ցույցեր էին անում կառավարության դեմ: Պատճառը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն են:
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է բարեփոխումներ իրականացնել ԵՄ-ի անդամ դառնալու համար: Նրա խոսքերով` ԵՄ-ին միանալը Անկարայի համար ռազմավարական նպատակ է հանդիսանում: