Հայերեն   English   Русский  
Բորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոնի և նրա ղեկավարած Պահպանողական կուսակցության բացառիկ հաղթանակը Մեծ Բրիտանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին հիմք են տալիս ենթադրելու, որ ԵՄ-ից դուրս գալու թեմայով երկրորդ հանրաքվե տեղի չի ունենա, ինչպես Լեյբորիստներն էին խոստանում, ոչ էլ Brexit-ը կկասեցվի, ինչպես Լիբերալ-դոմոկրատներն էին խոստանում։ Կարելի է վստահաբար պնդել, որ 2020 թվականի հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցությունն ապահովեց իր մեծամասնությունը Համայնքների պալատում՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատում: Այդ են վկայում երեկ՝ դեկտեմբերի 12-ին անցկացված քվերակության արդյունքների դեռևս շարունակվող հաշվարկները:
Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք բախտորոշ կլինեն ոչ միայն Միացյալ Թագավորության, այլ նաև Եվրոպական միության համար․ ընտրությունների արդյունքները կկանխորոշեն Brexit-ի հետագա ընթացքը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանը միջամտել է Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցով հանրաքվեին, չեն համապատասխանում իրականությանը, և այդ պնդումները համեմատել է «Բերմուդյան եռանկյունու մասին անհեթեթության» հետ: Interfax-ի տեղեկացմամբ՝ այդ մասին նա հայտարարել է BBC-ի «Հարցերի ժամ» (Question Time) հաղորդման ժամանակ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինին համեմատել խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 12-ին: Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունեց համապատասխան օրինագիծը, որը ներկայացրել էր պահպանողական կառավարությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խնդրել է խորհրդարանականներին հավանություն տալ երկրում համընդհանուր ընտրություններ անցկացնելու օրվան:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամները երեկ՝ հոկտեմբերի 22-ին, աջակցություն հայտնեցին բրեքսիտի համաձայնագրին՝ թույլ տալով այդպիսով անցնել դրա վավերացման գործընթացի հաջորդ փուլին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Դեռ նախորդ շաբաթվանից աշխարհի առավել թեժ կետերից մեկը դարձել էր Սիրիայի հյուսիս-արևելքը, ուստի օրինաչափ է, որ ամբողջ շաբաթն անցավ այնտեղից հասնող տագնապալի լուրերով: Շաբաթը շիկացած էր նաև բնական և քաղաքական ցունամիներով, իսկ Եվրոպան դարձյալ բրեքսիտյան ջղաձգումների մեջ էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: