ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ, զինվորական Գևորգ Բրուտյանը ստանձնել է Շխմուրադի վանական համալիրը մասնակի նորոգելու պատրաստակամությունը: 2-13-րդ դարի վանական համալիրը գտնվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղին մոտ՝ 5-6 կմ դեպի հարավ-արևմուտք: Երբեմնի հոգևոր խոշոր կենտրոնն այժմ խոնարհված է, այսպես ասած՝պաշարված գեղազարդ բազմաթիվ խաչքարերով, որոնց նմանը, ինչպես մի առիթով ասել է Շխմուրադ այցելած հնագետներից մեկը, Հայաստանում չկա: Համալիրը կազմված է եկեղեցուց, մատուռից և երկու ...