Հայերեն   English   Русский  
նավթ
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ազգային նավթային կորպորացիան (CNPC) որոշում է կայացրել Վաշինգթոնի կողմից Կարակասի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումների պատճառով չեղյալ հայտարարել մոտ 5 միլիոն բարելով լցանավի բեռնումը: Գրում է Gazeta.ru-ն:
Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի և Վենեսուելայի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներն անխուսափելիորեն հանգեցրել են ռուսական ընկերությունների նավթի պահանջարկի ավելացմանը, ինչն ազդել է կորպորացիաների եկամուտների վրա: Գրում է Gazeta.ru-ն:
ԵՄ կլիմայի հարցերով հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտարարել է, որ ԵՄ-ում մտահոգված են Իրանի նավթային սեկտորի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելու պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր «Դրուժբա» նավթամուղով Բելառուսը ռուսական որակյալ նավթ է ստացել, հաղորդում է РИА Новости-ը՝ հղում անելով «Բելնեֆտեխիմ» պետական կոնցերնին:
Իրանը կշարունակի իր նավթը վաճառել` չնայած ԱՄՆ-ի գործողություններին: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Ռոսնեֆտին» մեղադրել է, չնայած պատժամիջոցներին, վենեսուելական PDVSA- ից նավթ գնելու մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պատմել է, որ երկիրը պատրաստվում է ավելացնել Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ կիրառելու պատճառով ասիական երկրներ նավթի մատակարարման ծավալները: Այդ մասին Մադուրոն հայտարարել է Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Bloomberg գործակալության սյունակագիր Ջուլիան Լին կարծում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփ են որոշում և որոշելու են նավթի համաշխարհային գները: Գրում է Gazeta.ru-ն:
Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ առաջիկա մի քանի ամիսները դժվար կլինեն իրանական նավթի գնորդների համար: Գրում է Gazeta.ru-ն:
Եմենի իշխանությունները մտադիր են «շուտով» վերականգնել նավթի արդյունահանումը և արտահանումը: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Yemeni ազգային լրատվական գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: