«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությանը պատկանող գույքը հանված է աճուրդի, բայց գնորդ այդպես էլ ի հայտ չի գալիս: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 17-ին հերթական անգամ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքը հանվել է աճուրդի, եւ աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: Հաջորդ կրկնաճուրդը կկայանա հոկտեմբերի 14-ին: Այս անգամ ընկերության գույքը` հիմնականում բեռնատար ...