Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Լուիս Ֆերնանդո Պեզաուն հուլիսի 24-ին վավերացրել է օրենք, որը հաստատում է ապրիլի 24-ը որպես «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման օր։ Ինչպես տեղեկացնում է, «Արմենպրես»–ը՝ արգենտինական Prensa Armenia կայքի հղումով, սույն օրենքով նահանգը փաստացի ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։