Հայերեն   English   Русский  
��������������������������
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն առայժմ չի կարող ասել, թե Թուրքիայի իշխանությունները որքանով են լուրջ տրամադրված ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք ավիաբազան փակելու հարցում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, նա այս մասին երեկ ասել է լրագրողներին՝ հավելելով, որ մտադիր է հարցը պարզել իր թուրք գործընկերոջ հետ զրույցում:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել 13 երկրներում գործող 22 ընկերությունների դեմ՝
Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված ութ քաղաքական ուժի 59 պատգամավոր հանդես է եկել Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ-ի պատժամիջոնցներին, որոնք սահմանվել էին թուրքական կողմի վրա Սիրիայում սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողության պատճառով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ֆինանսների ու արտգործնախարարությանը լիազորել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի որոշ պաշտոնյաների ու կառույցների դեմ:
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի:
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարարության և էներգետիկայի նախարարության դեմ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը թույլ է տալիս հետագայում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել:
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհամը Twitter-ում կատարած գրառման մեջ ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար Կոնգրեսի հետ միասին համագործակցելու որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կոնգրեսի հետ համատեղ պատրաստվում է հզոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝
Եվրոպական միության (ԵՄ) անդամ պետությունների առաջնորդները եկող շաբաթ քննարկելու են Սիրիայում ծավալված ռազմական գործողության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: