ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագծին: Նախագծում երկրորդ ընթերցմամբ արվել է փոփոխություն, որով ողջ հանրապետությունում երաշտ հայտարարելու դեպքում կառավարությանը հնարավորություն է տրվում դիտարկել լրացուցիչ ջրառի հնարավորությունը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների ...