ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ վարչական դատարանին հայցադիմում է ներկայացրել, որով վիճարկում է ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ՆՀ- 175 –Ա որոշումը Գեորգի Կուտոյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու վերաբերյալ որոշումը և պահանջում այն անվավեր ճանաչել, քանի որ այն, ըստ Փոստանջյանի, հակաօրինական է: