Հայերեն   English   Русский  
եթովպիա
Ըստ պաշտոնական տվյալների՝ Եթովպիայում՝ Օրոմիա նահանգի ավելի քան 15 քաղաքներում և բնակավայրերում շարունակվող բռնությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 27-ի: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով եթովպիական նորությունների Ezega աղբյուրին:
Հայաստանի կառավարությունը այսօր՝ սեպտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` ԱդիսԱբեբա):Հարցը ներկայացրեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով նշեց, որ Հայաստանի եւ Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին:
Հայաստանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին, ելույթ ունենալով դեսպանների և դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ, ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռեւս նոր ուղղություն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Եթովպիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Աֆրիկյան միության տնտեսական հարցերով հանձնակատար Վիկտոր Հարիսոնի հետ:
737 MAX օդանավի կործանման պատճառը կարող էր լինել բախումը թռչունի կամ որևէ այլ օբյեկտի հետ: Այդ մասին հայտնում է ABC News со հեռուստակայանը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուանդայի քաղաքացի Ջեքսոն Մուսոնիի հարազատները Չիկագոյի դաշնային դատարան հայց են ներկայացրել «Բոինգ» ընկերության դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
Օրեր առաջ Եթվպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո ամբողջ աշխարհում ավիաընկերությունները հրաժարվում են չվերթներ իրականացնել Boeing 737 Max 8 ինքնաթիռներով: Այսպես օրինակ` այդ մասին արդեն շտապել է տեղեկացնել Արգենտինայի խոշորագույն Aerolineas Argentinas ավիաընկերության օդաչուների արհմիությունը: Aerolineas Argentinas-ը այս մոդելի 5 ինքնաթիռ ունի: Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: