Հայերեն   English   Русский  
���������������������� ����������
Թուրքիան բանակի համար Ուկրաինային տրամադրել է 3 մլն դոլար:
Արևելյան Ուկրաինայում մարտերի վերսկսման հետևանքով ուկրաինական բանակի երկու զինվոր է զոհվել: Այնտեղ կառավարության ուժերի և անջատողականների միջև փոխհրաձգությունը ուժեղանում է՝ չնայած փետրվարին կնքված հրադադարի համաձայնագրին:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` պատրաստ է պաշտոնական այցով մեկնել Վաշինգտոն, որպեսզի մարտահրավեր նետի նախագահ Բարաք Օբամային, ինչը պայմանավորված է այն հայտարարությամբ, որ իր երկիրը սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ-ի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայում հրադադարի հաստատման համաձայնագրի կնքումից երկու օր անց ուկրաինական ուժերի և ապստամբների միջև կրկին արյունալի բախումներ են տեղի ունեցել:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ուկրաինական" 24" հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները ընդունակ են անգամ ողջ Ռուսաստանը գրավել: Գրում է Novostink.ru-ն:
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության շտաբի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինն այսօր` հունվարի 23-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` անցյալ օրվա ընթացքում Դոնբասում 24 զինյալ է զոհվել, իսկ 30-ը` վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: