Հայերեն   English   Русский  
զինամթերք
Ուրբաթ՝ օգոստոսի 16-ին, Հյուսիսային Կորեան երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ նոր զինամթերքի հերթական փորձարկում է անցկացրել: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է զենքի խմբաքանակ տրամադրել վենեսուելական ընդդիմությանը, իսկ պատմության մեջ «կարելի է Ուկրաինայի հետքը նկատել»: Գրում է Gazeta.ru-ն:
Ալ Մայադինում սիրիացի զինվորականների գրաված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման խոշոր պահեստում ՆԱՏՕ-ի` ԱՄՆ-ի, Բելգիայի և Մեծ Բրիտանիայի զինամթերքի նորագույն նմուշներ են հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է քաղաքի ազատագրման գործողությունները ղեկավարող բրիգադային գեներալ Հասան Սուխեյլը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի արաբական բանակի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար, դիվիզիայի գեներալ Ալի Ալ Ալին ահաբեկիչներից առգրավված զենքը ցուցադրելու ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում զենք է տրամադրում ահաբեկիչներին, այլ ոչ թե ընդդիմությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Մալազիայի հյուսիս-արևելքում ոստիկանության աշխատակիցները հրազենի պահեստ են հայտնաբերել, որտեղ պահվող զինամթերքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների համար է նախատեսված եղել: Գրում է Russian.rt.com-ը:
Օրեր առաջ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբն է գցել Աֆղանստանում Իսլամական պետության զինյալների դիրքերի վրա, ինչի արդյունքում, ըստ նախնական տվյալների, նվազագույնը 94 ԻՊ գրոհային է ոչնչացվել:
INTERFAX լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանում Միացյալ Նահանգների կիրառած գերհզոր ոչ միջուկային ռումբը հանգեցրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առնվազն 36 ահաբեկիչների մահվան: Գրում է Ria.ru.-ն:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է, և զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիր մտնող ճանապարհի ցանկապատի մոտ:
Երևանում անցկացված «ԱրմՀայԹեք 2016» ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի ցուցահանդեսում իր հրազենային զինատեսակներն է ներկայացրել նաև «Գառնի Լեռ» ԳԱՄ ԲԲԸ-ն կամ ավելի հայտնի` Չարենցավանի հաստոցաշինական գործարանը: Այս ձեռնարկությունը ցուցադրում էր իր Կ-2Բ տիպի բանակային ատրճանակը, Կ-3 «բլուպապ» տեսակի ավտոմատները, Կ-8, Կ-12, Կ-12Մ, Կ-15 տիպի տարբեր տրամաչափերի ու տարբեր հեռահարության դիպուկահար հրացանները, որոնք նախատեսված են մոտակա, միջին, և հեռահար դիպուկահար մարտ վարելու համար, վերանորոգման տարբեր ...
Ժամանակակից պատերազմներում օր-օրի ավելի լայնորեն են կիրառվում տարբեր ու տարատեսակ տեխնոլոգիական սարքեր-սարքավորումներ, նոր սերնդի տեխնիկա, միջոցներ: Դա, բնականաբար, հանգեցրել է նրան, որ ռազմական գործում խիստ փոփոխությունների են ենթարկվել ու շարունակում են փոփոխվել ժամանակի «չափումներն» ու ընկալումները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: