Հայերեն   English   Русский  
ադրբեջանական դիվերսիա
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հաուբից տիպի հրանոթներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 23000 կրակոց:
Ադրբեջանական սուլթանատը դուրս է գալիս թույլատրելի բոլոր սահմաններից, եթե կրակում է խաղաղ բնակիչների վրա:
Նախօրեին հակառակորդի կողմից վիրավորում ստացած երեք զինծառայողներից մեկը Տավուշի մարզի Ոսկեւան համայնքից է։
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 05:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ուժերը ժամանակին հայտնաբերելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջացումը, անցել են շրջանաձև պաշտպանության և մերձամարտի բռնվել նրա հետ:
Միջազգային հանրությունը այդքան էլ գոհ չի այս սահմանին տիրող վիճակից, սակայն, կոպիտ ասած, արդեն սովորել է իրավիճակին:
ԼՂՀ ՊԲ փ/գ-տ Գ. Մանգասարյանի հրամանատարությամբ գործող զորամասի պատասխանատվության գոտում դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մարտի 17-ին կատարված փորձի լիակատար ձախողումից հետո, ադրբեջանական կողմը, չհամակերպվելով էլիտարի համարում ունեցող հատուկ նշանակության ստորաբաժանման պարտության մտքի հետ, մարտի 19-ին նույն զորամասի տեղամասում ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը:
Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ մարտի 19-ին ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներից երկուսին այս պահին Ստեփանակերտից տեղափոխում են Երեւան: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Ադրբեջանական կողմը դարձյալ հերքում է մարտի 19-ին իրենց կազմակերպած հարձակումը՝ հայտարարելով, թե հակառակը, հայկական կողմն է խախտել հրադադարը: Այս առիթով ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Yerevan.Today-ին փոխանցեց հետևյալը.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջյմս Ուորլիքն իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է.
Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված զինծառայող, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ապրում էր հոր եւ հորեղբոր ընտանիքի հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: 10 հոգանոց ընտանիքը, որտեղ 4 անչափահաս կա, կիսաքանդ շինությունում է ապրում, Էդուարդի հորեղբայրն ու հայրն իրենց հույսը նրա հետ էին կապում։«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: