Հուլիսի 11-ին Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարեց, որ «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող MH-17 չվերթն իրականացնող «Բոինգ 777» -ը Դոնեցկի մոտակայքում խոցելու փաստերն ուսումնասիրող միջազգային հետաքննող խումբն արդեն ունի կատարվածի հստակ պատկերը: Նրա խոսքով` հետաքննող խումբն արդեն բավական մոտեցել է այդ աղետի մեղավորներին գտնելուն: Մալայզիայի վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քրեական հետաքննության նպատակն աղետի համար մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելն է, ...