Համաձայնագիրն ուղղված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանը ֆինանսական շուկայի ոլորտում՝ հետագա գործունեության դյուրինացման համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովի նիստում, «Ֆինանսական շուկայի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին օրենքի» վավերացման քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը։