ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդանի կիրճում հունիսի 23-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, շարժառիթը, կասկածյալը ձերբակալվել է։