Ես ծնվել եմ Տարոնում: Մեսրոպ Մաշտոցն էլ Տարոնից էր: Մեր գյուղում եկեղեցի կար և վանք կար` Ս. Աստվածածին անունով: Շատերը ուխտի էին գալիս Տարոն: Խութը մեր Տարոնին շատ մոտ էր: Հորս մերը խութեցի էր:1915 թ. ապրիլի 24-ին դեռ արևը չծագած վեր էինք կացել, հայրս հանդ պիտի գնար, մայրս էլ հաց պիտի թխեր: Ես ունեի մի փոքր եղբայր: Մեկ էլ տեսանք, որ թուրք ասկյարները եկան` հրացանները ուսներին գցած, եկան, խուժեցին մեր տունը, ասացին. «Արդեն կռիվ է, մեր սուլթանը հրամայել է, որ հայերին պիտի քշենք»: