Մարտի 13-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Ուկրաինայի Հայերի միության Կիրովոգրադի մարզային համայնքային կառույցի աջակցությամբ Կիրովոգրադի մարզի Առևտրատնտեսական Պալատում կազմակերպվեց Արցախյան ազատագրական շարժման և Սումգաիթի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված «Ցեղասպանություն՝ հիշում ենք հանուն խաղախության և անվտանգության» թեմայով կլոր սեղան և «20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի հիշատակին» նվիրված փաստավավերագրական ֆիլմի փակ դիտում:
Մարտի 12-ին Ավստրիայի Լյուդվիգ Բոլցմանի անվան պատերազմների հետևանքների վերացման ինստիտուտը Ավստրիայի Հայ Դատի գրասենյակի հետ համատեղ և ՀՀ դեսպանության աջակցությամբ Վիեննայի քաղաքապետարանի հին շենքի հանդիսությունների դահլիճում կազմակերպել էր ամերիկահայ գրող, հրապարակախոս Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի հանրային դասախոսությունը:
ԽՍՀՄ բոլոր ղեկավարների օրոք էլ բարձրացվել է Արցախի հարցը: Երբ իշխանության եկավ Գորբաչովը, հարցը կրկին սկսվեց քննարկվել: Եվ առաջին անգամ էր, որբ միանգամից արձագանքը կոշտ մերժողական չէր: Համակարգn ավելի ազատ էր դարձել և քննարկումներ սկսվեցին: