Հայերեն   English   Русский  
��������������
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ս. թ. մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ:
Նոր տարում առաջին ձնաբուքն է պատուհասել ԱՄՆ մայրաքաղաքին: Տեղումների քանակը, ըստ օդերևութաբանական ծառայությունների տվյալների, շուտով կհասնի մեկ քառորդ մետրի:
Հունվարի 8-ին, ժամը 14:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NHK հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով 7 մարդ զոհվել է, ավելի քան 64-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Russian.rt.com-ը:
Հունվարի 28-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա՝ Վառվառակույս եկեղեցու մոտ, ձնարբքի պատճառով մի քաղաքացի է կորել, իսկ մյուսը՝ վնասել ոտքը:
ՀՀ միջպետական ճանապարհներում ձնաբուքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու, անվտանգ տարածք տեղափոխելու, վարորդներին և ուղևորներին անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար սկսվել է առաջնային օգնության հենակետերի տեղադրման գործընթացը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 09.30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Քուչակ, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Նիգավան եւ Մռավյան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:
Դեկտեմբերի 29-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, սակայն ձյան առատ տեղումներն արդեն հասցրել են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
ԻՊ-ի գրոհայինները թունավոր արկեր և հրթիռներ են կիրառել Իրաքի հյուսիսում գտնվող Թազա բնակավայրում, ինչի հետևանքով տուժել են տասնյակ խաղաղ բնակիչներ: Տուժածների մոտ առաջացել են շնչուղիների և մաշկի խնդիրներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: