Հայերեն   English   Русский  
նախագահ
Ռուս լրագրող Ալեքսեյ Վենեդիկտովը պատմել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի ինքնազգացողության մասին: Այդ մասին նա խոսել է «Наш» հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրախորհրդարանը նոր նախագահ ունի. պատգամավորներն այդ պաշտոնում ընտրել են իտալացի Դավիդ-Մարիա Սասոլիին: Նրա օգտին քվեարկել է 345 պատգամավոր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քրիստին Լագարդը դադարեցրել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունների իրականացումը` Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության համաձայեցման հետ կապված: Գրում է Russian.rt.com-ը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ իր մարզաշապիկը նվիրելով:
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը` Գյուլնարա Քարիմովան, պատիժը կրելու պայմանների սիստեմատիկ խախտումների պատճառով գաղութ է տեղափոխվել:
Հարավային Կորեայի իշխանությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին `հանրապետության ժամանակավոր նախագահ են ճանաչել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Իսլանդիան Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանկավոր նախագահ է ճանաչել: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական միության միանգամից մի քանի երկրներ հայտարարել են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուասյդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին: Այդ հարցի շուրջ իրենց դիրքորոշումը հաստատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վենեսուելայում Ռուսաստանի գործընկերներն են Նիկոլաս Մադուրոն և նրա կառավարությունը, իսկ Մոսկվան չի ճանաչում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին որպես օրինական գործող ժամանակավոր նախագահ: Գրում է Gazeta.ru-ն:
Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, եւ ի պատասխան բազմաթիվ հարցումների, հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: