Դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործեով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանն ու Հուսիկ Կարապետյանը միջնորդություններ են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 23-ամյա Էդգար Խուրշուդյանի, Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Անդրանիկ Խլխաթյանի, 27-ամյա Արտյոմ Հովհաննիսյանի և 27-ամյա Գուրգեն Մեսրոպյանի նկատմամբ։