Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ես շատ շնորհակալ եմ Նախագահ Ֆրանսուա Օլանդին Հայաստանի և Ֆրանսիայի միջպետական հարաբերությունների համար այս կարևոր, հանգրվանային՝ 25-րդ տարում Ֆրանսիա այցելելու հրավերի և այն ջերմ ընդունելության համար, որ մշտապես վայելում եմ հարազատ դարձած այս հողի վրա։