1924 թվականի դեկտեմբերի 14-ին Կահիրեում ծնվել է հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, սոպրանո Գոհար Գասպարյանը: Սովորել է տեղի երաժշտական ակադեմիայում, 1940 թվականից սկսած` ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի է եղել, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում: