Հայերեն   English   Русский  
���������������������� ��������������
1.Երբ թագուհին կանգնում է, բոլորը պարտավոր են կանգնել:
Դուբայի արքայազն Համդան իբն Մուհամադ ալ-Մակթումը օգնել է բեռնատարի վարորդին դուրս բերել անապատի ավազների մեջ խրված մեքենան։Համդանը ճոպանով կապել է բեռնատարն իր մեքենային և քաշել այն։ Պարանը մի քանի անգամ պոկվել է, սակայն ի վերջո թագաժառանգը հաջողության է հասել։Այս մասին նա ներկայացրել է ինստագրամի իր էջում, որտեղ հրապարակված տեսանյութը 4 օրում ավելի քան 54 հազար դիտում է ունեցել։
Աշխարհի բոլոր հզոր թագուհիներն ու թագավորները ժամանակին երեխա են եղել: Այժմ էլ նրանց երեխաներն են պատրաստվու ստանձնել այդ բարդ, սբյց միևնույն ժամանակ հաճելի պարտականությունը:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեռևս փոքրիկ միապետերին:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ-Ազիզ Ալ-Սաուդը եւ նրան ուղեկցող անձնակազմը քառօրյա այցով ժամանել է Ճապոնիա` իր հետ բերելով երկու ոսկե շարժասանդուղք: Նա նաև պահանջել է Ճապոնիայի իշխանություններից իրեն տրամադրել հարյուրավոր լիմուզիններ:Թագավորը տարվա սկզբից սկսել է իր շրջայցը մի շարք ասիական երկրներ` վերջիններիս հետ առևտրային կապերը խթանելու և Սաուդյան Արաբիայի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար:Նշենք, որ Ճապոնիա այցին նախորդել էր ինը օր տևած ուղեւորությունը Ինդոնեզիա, ուր թագավորը ...
Ոսկե շարժասանդուղքով իջնելով իր մասնավոր ինքնաթիռից՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդը մեկնարկեց գրեթե 50 տարիների ընթացքում իր առաջին այցն աշխարհի ամենաբազմամարդ մուսուլմանական երկիր՝ Ինդոնեզիա:Սաուդյան միապետին ուղեկցում է 1500 մարդ, այդ թվում `25 իշխան և մի քանի նախարար, թագավորն իր հետ բերել է 459 տոննա ուղեբեռ իր իննօրյա ուղևորության համար:Թագավորը Սալմանն ու նրա շրջապատը օթևանելու են Ջակարտայի շքեղ հյուրանոցներում՝ ունենալով մոտ 10.000 անվտանգության անձնակազմ: Ավելի ...
Թագուհի Էլիզաբեթ II-ը դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին միապետը, որը նշում է իր շափյուղե հոբելյանը` 65 տարի գահին: Ի պատիվ այդ իրադարձության, Բուքինգեմյան պալատը թողարկել է լուսանկար, որում թագուհին կրում է հոր նվիրած շափյուղե զարդերը:Թագուհու կյանքը՝ ֆոտոշարքով:
Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարվել է կրել ավանդական մուսուլմանական հագուստ Սաուդյան Արաբիա կատարած պաշտոնական այցի ժամանակ:Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խուսափել է աբայայից՝ սեւ երկար զգեստից, որն աբմողջությամբ ծածկում է մարմինը, բացի դեմքից: Քրիստոնյա-դեմոկրատական միության քաղաքական գործիչ, Գերմանիայի պատմության մեջ առաջին կին պաշտպանության նախարարը Էր-Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բեն Սալման Ալ-Սաուդին:
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկը գնել է 500 միլիոն € արժողությամբ զբոսանավ է գնել ռուս օլիգարխից` Ֆրանսիայի հարավում հանգստյան օրերն անցկացնելու համար: Այս մասին հայտնում է New York Times-ը:Միևնույն ժամանակ արքայազնը այն պաշտոնյաների թվում էր, որոնք կողմ են քվեարկել երկրի հանրային ծախսերը 2016 թվականին 71 տոկոսով կրճատելու օրինագծին:
Դանիայի պաշտոնյաները ցանկանում են սահմանափակել արքայական ընտանիքի այն անդամների թիվը, որոնք պետությունից տարեկան պարգևավճար են ստանում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: