ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ այս ընթացքում Հայրապետյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենը և ՀՖՖ տեխնիկական հսկիչը դեռ չեն ձերբակալվել, իսկ Հայրապետյանը գործով դեռ չի հարցաքննվել։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված յուրացման դեպքով ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունում քրգործ է հարուցվել, որը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ու վարույթ ընդունել: Տեղեկությունը հաստատում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ ոստիկանության 6-րդ վարչությունը նյութեր է նախապատրաստում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայության բաժնից։
Ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, իր առանձնատան առջև հավաքված լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։