Հայերեն   English   Русский  
Ռաքքա
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում քաղաքացիական բնակչությունը գտնվում է «հումանիտար աղետի» պայմաններում: Գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից ազատագրելու ընթացքում 600 քուրդ զինվորական և մեկ ամերիկացի զինվոր է զոհվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի բազմաթիվ քրոնիկական սխալները, քաղաքացիական օբյեկտների վրա ռմբակոծությունները և մարդասիրական օգնության ցուցաբերման միջոցների բացակայությունը Սիրիայի Ռաքքա քաղաքում մարդասիրական աղետի են հանգեցրել: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ահաբեկչության հակազդման հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի արտաքին գործերի գերատեսչությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և անվտանգության խորհուրդ երկու նամակ է ուղարկել Ռաքայում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի գործողությունների կապակցությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիական САНА ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացրել, որոնց հետևանքով մեկ օրում առնվազն 78 խաղաղ բնակիչ է զոհվել: Գրում է Ria.ru-ն:
Սիրիայի Ռաքքա քաղաքում կիրակի օրը Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով առնվազն 27 խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում անելով իրավապաշտպաններին: Գրում է Russian.rt.com-ը:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում կարող է մինչև 100 հազար խաղաղ բնակիչ գտնվել, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արևմտյան կաոլիցիայից աջակցություն ստացող զորքերի միջև զինված հակամարտության պատճառով թակարդի մեջ են հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի զինված ուժերը դաշնակիցների հետ միասին Ռաքքայի հարավում ավելի քան 20 բնակավայր են ազատագրել: Այդ մասին հայտնել է սիրիական բանակի աղբյուրը: Գրում է Vesti.ru-ն:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կարող էր զոհվել մայիսի 28-ին Ռաքքայի մերձակայքում Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի իրականցրած օդային հարվածների հետևանքով:
Իրանական Farsnews տեղեկատվական պորտալը հայտնել է իսլամիստ ահաբեկիչների պաշարած Ռաքքա քաղաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի կասկածելի գործողությունների մասին: Գրում է Tvzvezda.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: