Հայերեն   English   Русский  
Մելիք Մանուկյան
NEWS.am–ին հայտնի է դարձել «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի շարժառիթը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ գործարարը ցուցմունք է տվել և հայտնել, որ մահափորձի պատճառը երկու տարի առաջ իրեն պատկանող ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Այս մասին հյտնեց Գրիգորյանը։
Հատուկ քննչական ծառայությունում օրերս քրեական գործ է հարուցվել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի եղբորը՝ «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ ոստիկանությունում բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Մանուկյանի պաշտպանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող մի խումբ անձանց կողմից խոշտանգումը։
ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ տեղի ունեցած մահափորձի գործով։ Այս մասին հայտնում է Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։Փաստաբանի տեղեկություններով՝ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում և երբևէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ։
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը այսօր՝ օգոստոսի 8–ին որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբորը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանին:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ այսօր՝ օգոստոսի 7–ին կքննի ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբոր՝ գործարար Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի դեմ իրականացված մահափորձի դեպքի վայրից մեքենան հեռացնելու գործով օգոստոսի 3–ին ձերբակալված Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը երեկ երեկոյան ազատ է արձակվել արգելանքից։
Երեք անձ ձերբակալվել է Երևան-Սևան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
««Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի և նորից վերսկսի աշխատել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: