Հայերեն   English   Русский  
Անգելա Մերկել
Եվրոպան պետք է համաշխարհային քաղաքականության մեջ ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ լինի, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կշարունակեն փոխվել: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ Financial Times թերթում տպագրված հարցազրույցում ասել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես եւ մեկ տարի առաջ, գլխավորել Է, Forbes հանդեսի վարկածով, 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Այդ մասին գրել Է հրատարակությունը: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
Լիակատար հրադադար և «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակում մինչև տարեվերջ․ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման շուրջ փարիզյան բանակցությունների գլխավոր արդյունքները, որոնց մասնակցել են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներն, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը։
Փարիզում ավարտվեց «նորմանդական քառյակի» գագաթնաժողովը, որը տարբեր ձևաչափերով տևեց գրեթե 8 ժամ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր՝ դեկտեմբերի 6-ին, առաջին անգամ այցելել է Օսվենցիմ՝ նացիստական համակենտրոնացման ճամբար (Լեհաստան): Այցը կապված է Աուշվից-Բիրկենաու հիմնադրամի (այդպես է կոչվել մահվան ճամբարը) 10-ամյակի հետ: Հիմնադրամը զբաղվում է նացիստների հանցագործությունների վայրի պահպանությամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինի պատի անկման 30-րդ տարեդարձի նախօրեին հարցազրույց է տվել Der Spiegel շաբաթաթերթին, որի ընթացքում պատմել է, որ երիտասարդ ժամանակ երազել է մեքենայով ճամփորդել Միացյալ Նահանգներում: Այս մասին տեղեկացնում է INTERFAX գործակալությունը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այլևս ավտոմատ կերպով չի պաշտպանի Եվրոպային և վերջինս պետք է փորձի ինքնուրույն ապահովել սեփական անվտանգությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պլանավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով ԳԴՀ այցելել: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ G8 ձևաչափով Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ է առաջընթաց գրանցել Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Գրում է Gazeta.ru-ն:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Ռուսաստանին G8-ի կազմ վերադարձնելու առաջարկին և հայտարարվել, որ երկիրն առանց պատճառի չէր հեռացվել: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: