Հայերեն   English   Русский  
���������� ������������������
Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։
Խաչատրյանների փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։ Նրանք, մասնավորապես, հայտնել են, որ ս.թ. հունվարի 18-ին «Հրապարակ» թերթում տպագրվել է «Մեղադրանք է առաջադրվել Գագիկ Խաչատրյանի որդուն» վերտառությամբ հոդված, որը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբն այսօր հայտարարություն է տարածել։
ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հերքում է այն տեղեկությունները, որ Խաչատրյանը 20 ԿամԱԶ նվիրաբերել Երևանի քաղաքային տնտեսությանը:«Այսօր «Ժամանակ» թերթը հրապարակել է «Շռայլ «բարերարը». Քաղաքապետարանին 20 «ԿամԱԶ» նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է» վերտառությամբ հոդված, որը լայն տարածում է ստացել ԶԼՄ-ներում։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրեց ևս 2 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը բողոքարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ընդունված որոշումը՝ ԱԱԾ-ի միջնորդության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը՝ կալանքը երկարաձգելու համար:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգել։
Այսօր՝ հոկտեմբերի 23–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննությանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան֊Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: