Գյումրիում այսօր տեղի ունեցած ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: NEWS.am-ը ճշտել էսպանվածների ինքնությունը: Սպանվել են՝ հայրը, մայրը, դուստրը, որդին, որդու կինը ու թոռը: Նախնական տեղեկություններով՝ սպանողը ռուս զինվորական է, որը ծառայում էր ռուսական ռազմակայանում:Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի անդամներին գտել էին սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: -Սպանվածներից հինգը չափահաս են եղել, ...