Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 6–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհերքեց, որ հանդիպել է Սամվել Բաբայանի հետ։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ հանդիպումը կայացել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջնորդությամբ։