Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Արման Աբովյանն անդրադարձան վարչապետի գաղտնի հրահանգին, որով կրկնակի բարձրացվել է նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը: Դեռ օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով այս հարցին՝ ասել էր, որ իրենց համար վիրավորական է նման գործընթացի գաղտնիությունը: