Հայերեն   English   Русский  
շտաբ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբն անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:
Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի շենքի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Իրաքի զինյալներին հաջողվել է Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների համար առանցքային նշանակություն ունեցող շտաբ գրավել: Գրում է Russian.rt.com-ը:
Ստամբուլի արվարձանում կառավարող ԱԶԿ կուսակցության գրասենյակ է ներխուժել 2 զինված անձ: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով տեղի ԶԼՄ-ներին:Թուրքիայի ոստիկանությունը կուսակցության շենք տանող ճանապարհը փակել է:Ավելի վաղ Ստամբուլում գերեվարել էին դատարավորի: Հարձակման հետևանքով մահացավ դատախազը: Ոստիկանության հաղորդմամբ` հետաքննության ընթացքում ձերբակալվել է 22 ծայրահեղական:
«Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ շտաբներից այժմ պահանջում է վերադարձնել իր միջոցներով ձեռք բերված գույքը: Այս պահանջը բարկացրել եւ ավելի է հիասթափեցրել ԲՀԿ շտաբների աշխատակիցներին, քանի որ ինչպես նշեցին ԲՀԿ տարածքային կառույցների աշխատակիցները, գույքը հիմնականում ձեռք են բերել տվյալ տարածքից ընտրված պատգամավորները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: