Հայերեն   English   Русский  
��������
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային՝ Չիլիի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ:
Չիլիի ՌՕՈՒ հրամանատարությունը ռազմատրանսպորտային C130 Hercules ինքնաթիռը համարել է կործանված: Այդ հաղորդագրությունը հրապարակվել է 7 ժամ անց այն բանից հետո, երբ այն անհետացել է ռադարներից: Օդանավում եղել են անձնակազմի 17 անդամ և 21 ուղևոր: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Հոկտեմբերի 17-ից շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում վիրավորված և վնասվածքներ ստացած առնվազն 1659 մարդ է հոսպիտալացվել:
Սանտյագոյի կենտրոնում մեծ հրդեհ է սկսվել: Չիլիի մայրաքաղաքում շարունակվում են կատաղի բախումները ցուցարարների և անվտանգության ուժերի միջև:
Չիլիում շարունակվող բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառած վնասն արդեն կազմում է առնվազն 1,4 մլրդ դոլար: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Սանտյագոյի առևտրի պալատին:
Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան, չնայած ցուցարարների պահանջներին, բացառել է երկրի տարածաշրջաններում արտակարգ դրության և պարետային ժամի չեղարկման հնարավորությունը: Այդ մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Կոբայի Prensa Latin գործակալությանը:
Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան այս գիշեր արտակարգ դրություն է հայտարարել երկրի մայրաքաղաք Սանտյագոյում և նրա արվարձաններում բռնկված անկարգությունների պատճառով, որոնք սկսվել են մետրոյի փոխադրավարձի բարձրացման հետևանքով:
Հուլիսի 2-ի արևի ամբողջական խավարումը տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածից և Հարավային Ամերիկայի տարածքից,
Չիլիի ափերի մոտ 6,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: