Հայերեն   English   Русский  
մահապատիժ
Պակիստանի հատուկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին դատապարտել է մահապատժի պետության դավաճանության գործով, տեղեկացնում է Interfax-ը՝ հղում անելով Gulf News թերթին:
Տասնվեց մարդ է Բանգլադեշում դատապարտվել մահապատժի կրոնական դպրոցի ուսանողուհուն սպանելու համար:
Իրանում կալանավորվել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) օգտին լրտեսություն անելու մեջ մեղադրվող 17 մարդ:
Մարտի 4-ին Փհենյանի «Միրիմ» օդանավակայանում Հյուսիսային Կորեայի քաղաքային խորհրդի ԱՄՆ-ի նկատմամբ քաղաքականության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիմ Հյոկ Չհոլի և չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա կրակել են` ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրելով: Գրում է Gazeta.ru-ն:
Agence France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրունեյում ուժի մեջ են մտել շարիաթի օրենքները, որոնցով նույնասեռական կապերի և ամուսնական դավաճանության համար քարերի հարվածների միջոցով մահապատիժ է ենթադրվում: Գրում է Ria.ru-ն:
Կանադայի իշխանությունները խիստ անհանգիստ են այն հաղորդագրություններից, ըստ որոնց՝ Կանադայի քաղաքացի Լլոյդ Շելլենբերգը Չինաստանում մահապատժի է դատապարտվել թմրանյութերի առևտրի պատճառով: Այդ մասին այսօր Օտտավայում լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
ԱՄՆ Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում 63-ամյա Էդմունդ Զագորսկին էլեկտրական աթոռի միջոցով մահապատժի է ենթարկվել: Այդ մասին հայտնում է WSMV տեղական հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:
Այսօր Ալեքսանդրիայում Զինվորական դատարանը մահապատժի դատապարտեց 17 մարդու 2016-2017 թթ. Եգիպտոսի եկեղեցիներում պայթյուններ իրականացնելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդում է Youm7 կայքէջը:
Մալազիան մոտ ապագայում կչեղարկի մահապատիժը: Այդ մասին հայտնում է The New Straits Times պարբերականը՝ վկայակոչելով երկրի վարչապետի վարչակազմին: Գրում է Gazeta.ru-ն:
Իրանում երեք անձանց կոռուպցիայի մեջ մեղադրանքով մահապատժի են դատապարտել: Այդ մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը` հղում անելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Մոհսենի Էջենին: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: