Նախկին գերի Արսեն Խոջոյանի առողջական վիճակը բավարար է: Նա այժմ տանն է` Վերին Կարմիրաղբյուր գյուղում: Մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գերությունից հետո ախտորոշված «փսորիազ» հիվանդության դեմ երևանյան ստացիոնար մեկամսյա բուժումից հետո Արսենը իրեն բավականին լավ է զգում: «Մարմնի, ձեռքերի վերքերը լավացել են, հետքերն անգամ գրեթե չկան, ոտքերի վրա դեռևս մի քիչ կա, դե իրեն տրամադրված դեղերը օգտագործում է, կարծում եմ` կամաց-կամաց կլավանա: Հավանաբար, խոնավ եղանակային պայմանների ...