Հայերեն   English   Русский  
​Հայ-ադրբեջանական շփման գիծ
Վերջին շրջանում Ադրբեջանը թե՛ հայ ադրբեջանական սահմանի, թե՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը` կիրառելով ինչպես խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 նռնականետեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր: Ադրբեջանը հատկապես ոգևորվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Նախիջևանի հետ սահմանի մարտական հենակետեր այցելությունից հետո: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այնքան էր նյարդայնացել Սեյրան Օհանյանի այցից, որ անգամ պաշտոնական ...
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 11000 կրակոց:
Թուրքիայի բանակի հատուկ ստորաբաժանման ուժերի հրամանատար, գեներալ Զեքաի Աքսաքալլըն և վերջինիս ուղեկցող թուրք զինվորականները այցելել են Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի շփման գիծ:
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի հրամանատար Մեյլսոն Դիրինգի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով նախարարության մամլո ծառայությանը:
Հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի ընտանիքին ֆինանսական աջակցություն է տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Երկու դուստրերիս` Ալվարդին ու Անիին, բերել էի «Արաբկիր» բժշկական կենտրոն` բուժզննության, հիվանդանոց է այցելել ԲՀԿ-ից պատգամավոր Վահե Էնֆիաջյանը և ասել, որ պարոն Ծառուկյանի անունից ցանկանում է մեզ օգնել, մեզ է փոխանցել 200 հազար դրամ, ինչի համար հայտնում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: