Քացախն այն մթերքն է, որը տեղ ունի յուրաքանչյուր խոհանոցում: Քացախը գինու տարեկիցն է: Շատ վաղուց մարդիկ նկատել են, որ բաց բերանով տակառի գինին թթվում է` վերածվելով յուրահատուկ համով ու հոտով հեղուկի: Իսկ հետո պարզվեց, որ այդ հեղուկի մեջ միսը, բանջարեղենը կամ միրգը երկար ժամանակ չեն փչանում: