Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն Անկախ-ի հետ զրույցում, անդրադառնալով ազգային անվտանգության խնդիրներին, ասաց՝ նվազագույնը, որ պետք է լուծի քիչ թե շատ իրեն հարգող պետությունը, ազգային ու պետական անվտանգության հարցն է:
Ս.թ. նոյեմբերի 12-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացում կատարելու «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում:
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում մեկնարկել է բանակի լայնածավալ զորավարժությունների առաջին փուլը: Այս մասին նշված է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։