- 10 կմ սահման ունի մեր գյուղն Ադրբեջանի հետ, ուղիղ գծով 700 մ է հեռավորությունը: Գյուղի հիմնական վարելահողերը գտնվում են ուղիղ նշանառության տակ: Ժամանակին մոտ 40 հա այգի ունեինք, էս պահին մոտ 10 հա է, դա էլ մասամբ են մշակում: Էս տարի մոտ 150 հա ցանքատարածություն ունեինք, մոտավորապես 10 ցենտներ է ապահովել, դրանով մարդկանց կատարած ծախսն էլ չի փակվում, - «Անկախ»-ի հետ զրույցում ասում է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը: Բերք չեն հավաքել, որովհետև ոռոգում ապահովել ...