Հայերեն   English   Русский  
Հանդբոլի ֆեդերացիա
Այսօր կայացած Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատուն, որը ներկա էր կոնֆերանսը լուսաբանելու համար, ֆեդերացիայի նախագահությանն առաջարկեց 2016 թվականի տարեկան միջոցառումների ցանկում ընդգրկել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար, կյանքին անժամանակ հրաժեշտ տված մարզական լրագրող Գագիկ Բեգլարյանի հուշամրցաշար:
Երևանում ավարտվեց մինչև 17 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանի մրցաշարը:
Արդեն հայտնել ենք, որ Երևանի «Միկա» մարզասրահում ընթանում է մինչև 17 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության առաջին շրջանը, որտեղ իրենց ուժերն են չափում 6 թիմեր՝ ՀԲՄԴ, ԽՄՕՄՄ, Վանաձոր, ԼՂՀ, Աջափնյակ, Գավառ: Այս մասին գրում է Հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Կայացավ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը: Այն վարում էր կազմակերպության նախագահ Սարգիս Գրիգորյանը:Քննարկվեցին հարցեր` կապված առաջիկայում կայանալիք Հայաստանի մինչև 14 և մինչև 16 տարեկան հանդբոլիստների և հանդբլիստուհիների առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի նախապատրաստական և անցկացման աշխատանքների հետ:
Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: