Հայերեն   English   Русский  
�������������� ����������������������
Նոյեմբերի 25-26-ը «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էին 75 մարզիկներ։
Կիևում կայացած ուկրաինացի հանրահայտ ըմբիշներին և մարզիչներին նվիրված 23-րդ հուշամրցաշարում 65 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին կմեկնի Վլադիկավկազ՝ մասնակցելու «Ալաններ» միջազգային մրցաշարին: Մեր թիմը Ռուսաստանում հանդես կգա ընդլայնված կազմով՝ երկրորդ մարզիչ Էդգար Ենոքյանի գլխավորությամբ:
Փարիզում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնեն երեք ըմբիշներ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է ազատ ոճի ըմբիշների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Մայիսի 2-7-ը Սերբիայում կայացավ Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը, որտեղ Հայաստանի ազատոճայինների հավաքականը 3 բրոնզե մեդալ նվաճեց: Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվին առաջին մեդալը գրանցեց 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: 3-րդ տեղի համար որոշիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10:0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ թուրք Աբդի Զուռնաչիի նկատմամբ՝ դառնալով բրոնզե մրցանակակիր:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականություն չմտնելու համար փոխհատուցում է առաջարկել. խոստացել է բոլոր փեսաներին պաշտոն տալ կամ նրանց թողնել իրենց պաշտոններին: Օրինակ, խոստացել է, որ փեսաներից Կարապետ Գուլոյանին՝ պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդուն, կթողնի նույն՝ Կոտայքի մարզպետի պաշտոնին: Մյուս փեսային՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին էլ կընդգրկի Հանրապետական ...
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում՝ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»:
«Իշխանական կուլիսներում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը։ Իշխանական աղբյուրներից արված արտահոսքի համաձայն՝ Ի. Զաքարյանն այդ հարցի շուրջ վերջերս զրուցել է Սերժ Սարգսյանի հետ ու համաձայնել պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացնել։ Եվ այս հարցում Սերժ Սարգսյանին հիմնականում համոզել է «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: