ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել շախմատի համալսարանական թիմերի Եվրոպայի առաջնության հանդիսավոր բացմանը: Առաջնությունն անցկացվում է առաջին անգամ, միջոցառմանը մասնակցում են 9 երկրի 25 համալսարանական թիմեր: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարարը բոլորին մաղթել է արդյունավետ խաղ՝ շեշտելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է անցկացնել շախմատի առաջին Եվրոպայի ուսանողական մրցաշարը. "Երկու տարի առաջ Հայաստանը հայտ ներկայացրեց Եվրոպայի ուսանողական մարզական ֆեդերացիային՝ բավական ...